
Արցախից տեղափոխված պացիենտներից 7-ի կյանքը չի հաջողվել փրկել․ ԱՆ
Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նրանք շարունակում են ստացիոնար բուժումը մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպություններում:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունեցող պացիենտներից 7-ի կյանքը չի հաջողվել փրկել: Նրանցից 6-ը պայթյունի հետևանքով տուժածներն էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել