
Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչ հայտնաբերվել և տեղափոխվել է Ստեփանակերտ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։
Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։
Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել