
Հայաստան է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ:
Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել