
Ադրբեջանի հարձակումից և պայթյունից տուժած բոլոր մարդիկ Արցախից տեղափոխվել են ՀՀ
Սեպտեմբերի 27-ի ժամը 19:00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը։
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել