
Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Արցախից տարհանել են պայթյունից տուժած 142 բնակչի (տեսանյութ)
Ռուսական բանակի օդատիեզերական ուժերի ռազմական ավիացիան ուղղաթիռներով Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել բենզինի պահեստարանի պայթյունից տուժած 142 բնակչի։ Կատարվել է ընդհանուր 16 թռիչք։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Peacekeeper տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել տեղափոխման գործընթացից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել