
Ժամը 11:00-ի դրությամբ` Արցախից Հայաստանի բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով:
«Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել