
Պայթյունի հետևանքով անհետ կորածներին նույնականացնելու համար հարազատները պիտի ներկայանան Արցախի ՔԿ
Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով խնդրում ենք հարազատներին ներկայանալ Արցախի քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել