
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 08:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվականից։
«Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել