
Համատարած բժշկական ապահովագրություն 5-10 տարվա ընթացքում
Հայաստանում տրվել է լայնամասշտաբ բժշկական ապահովագրության մեկնարկը:
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասուլիսի ժամանակ մեծ ոգևորվածությամբ էր խոսում այս ծրագրի մասին: Նրա խոսքով` այն, ինչ 20 տարի շարունակ միայն երազանք էր, այսօր կարծես թե սկսում է իրականություն դառնալ. ապահովագրական գործընթացն ավարտուն երբեք չի լինում, այն շարունակական զարգացում է պահանջում: Առաջին մեծ ենթափուլում` առաջիկա 5-10 տարվա ընթացքում, նախատեսվում է հասարակության հիմնական զանգվածի բժշկական ապահովագրություն:
Հայաստանում ապահովագրության մեկնարկը տվել են արտասահմանյան մասնավոր ընկերություններ, որոնք գիտակցում էին դրա անհրաժեշտությունը: Այժմ այդ գործառույթն իր վրա ստանձնելու է պետությունը, որպեսզի հաջորդ փուլում արդեն մասնավորին պարտադրի իր աշխատակիցներին ներառել պարտադիր բժշկական ապահովագրության մեջ:
Երկու դեպքերում էլ ապահովագրությունը կարժենա տարեկան 52 հազար դրամ: Պետության և մասնավորի միջև կբաշխվեն ապահովագրության տեսակները` կախված իրենց բնույթից: Պետպատվերի շրջանակներում կշարունակեն բուժում ստանալ խրոնիկական հիվանդները, իսկ ստույգ դեպքերի, օրինակ, վնասվածքների դեպքում, ապահովագրական ընկերությունները կպարտավորվեն հոգալ բժշկական ծախսերը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել