
Արցախից բռնի տեղահանվածները գալիս են Հայաստան (լուսանկարներ)
Արցախից բռնի տեղահանվածները գալիս են Հայաստան: Այս պահին նրանք Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրում են: Այստեղ գործում է Կառավարության հիմնած հումանիտար կայանը, տեղում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Նշենք, որ արցախցիները երեկվանից` սեպտեմբերի 24-ից սկսած` տեղափոխվում են Հայաստան:
Վերջին տվյալներով` սեպտեմբերի 25-ին` ժամը 17:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ:Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել