
Որոտանի այգիներից թթի օղի` Գորիսի բաղադրատոմսով (վիդեո)
Գորիսի Միկրոշարժիչների նախկին գործարանից ծուխ էր բարձրանում, բայց ոչ թե գործարանն էր սկսել աշխատել, այլ գործարանի պատի տակ Լարիսա և Ռոմա Իշխանյանները օղի էին թորում:
Նախկինում զոդող և հաշվապահ աշխատող ամուսիններ Իշխանյաններն արդեն 20 տարի է` օղի են թորում Որոտանի ափին ունեցած այգու 15 թթենիներից: Վստահեցնում են` իրենց օղին մաքուր է, առանց խառնուրդների:
Արցախի Հադրութի շրջանի Ջրակուս գյուղը, որտեղ ծնվել է Լարիսա Իշխանյանը, հիմա թախիծով է հիշում, բայց թթից օղի թորելը հենց այնտեղից է սովորել: «Ես ծնված օրվանիցս գիտեմ, որ արդեն օղի ենք քաշում: Ղարաբաղում մենք շատ մեծ այգիներ ենք ունեցել, և հենց աչքս բացել, տեսել եմ, որ մերոնք թթի օղի են քաշում»,- ասում է Լարիսա Իշխանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել