
Տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն և Արցախի ՄԻՊ գրասենյակ
Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977, 044 249988
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել