HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնահատելու համար Բորելը որոշել է Տոյվո Կլաարին ուղարկել տարածաշրջան

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ ռազմական գործողությունը՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը որոշել է տարածաշրջան ուղարկել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին Բորելը գրել է X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչը հայտարարությամբ էր հանդես եկել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Ժոզեպ Բորելին, ներկայացրել սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter