
Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացնում Ստեփանակերտում
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- նշվում է Արցախի ՆԳՆ-ի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել