
Ադրբեջանը Արցախում գործողությունները դադարեցնելու համար պահանջում է սպիտակ դրոշ բարձրացնել
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը անդրադարձել է արցախյան կողմի՝ բանակցություններ սկսելու առաջարկին՝ հայտնելով, թե պատրաստ է Եվլախում հանդիպել «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների ներկայացուցիչների հետ»։
«Հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զորամիավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, բոլոր զենքերը պետք է հանձնվեն, ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- ասված է Ալիևի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել