
Քաղաքացին ընտրացուցակում իր տան հասցեում անծանոթ մարդու անուն է հայտնաբերել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լև Տոլստոյի անվան հ128 հիմնական դպրոցի 4/12 ընտրական տեղամասում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող Մարտիկ Սիմոնի Գասպարյանը` գրանցված Ազատության պողոտա 1, բն. 28 հասցեում, ընտրացուցակում հայտնաբերել է իր բնակության հասցեում գրանցված անձ, որին չի ճանաչում՝ Հայկ Հենրիկի Երանոսյան։
Մարտիկ Գասպարյանը «Հետքին» ասաց, որ այդ մասին հայտնել է ընտրատեղամասային հանձնաժողովին։ Հանձնաժողովի նախագահ Գառնիկ Փարսյանը հաստատեց, որ քաղաքացին դիմել է իրեն, սակայն այդ մասին արձանագրություն չի կազմվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել