
«Այս իշխանությունը խոսում է խաղաղությունից, բերում է պատերազմ, կորուստներ, մահեր»․ Անդրանիկ Թևանյան
Հայաստանի գործող իշխանությունները խոսում են խաղաղությունից, բայց բերում են միայն պատերազմ, կորուստներ և մահեր։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանը շեշտում է, որ այս ընտրություններում ակնկալում են երևանցիների քվեն, որպեսզի երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնեն, քանի որ Հայաստանում առկա անվտանգային խնդիրները պայմանավորված են գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։
«Երևանում հաղթանակից հետո մենք անմիջապես ձեռնամուխ ենք լինելու այս իշխանության փոփոխության գործին, և հանրային ճնշման ու հնարավոր բոլոր լծակների գործադրմամբ՝ մենք նրանց հեռացնելու ենք իշխանությունից։ Այս իշխանության պարագայում ո՛չ Երևանի կառավարման համակարգն է հնարավոր բարեփոխել, ո՛չ էլ առավել ևս անվտանգություն ապահովել մեր երկրի համար։ Այս ընտրությունը մենք դիտարկում ենք նաև որպես պատերազմի և խաղաղության երկընտրանք»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։
Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։
Մեկնաբանել