
Արցախում նախագահի ընտրություններ են (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Ազգային ժողովը Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին: Նա առաջադրված միակ թեկնածուն էր: Նա ընտրվել է անհրաժեշտ 22 կողմ ձայնով:
Մինչև Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկը՝ առավոտյան ժամը 10:00-ից, Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել Սամվել Բաբայանի համախոհները: Հայտարարվեց, որ սպասում են ընտրության արդյունքներին. եթե Սամվել Շահրամանյանը չստանա բավարար քանակությամբ ձայներ, և Ազգային ժողովը գնա նոր ընտրության, կառաջադրվի Սամվել Բաբայանի թեկնածությունը, հակառակ դեպքում կշնորհավորեն նոր նախագահին:
Հավաքի ամբողջ ընթացքում Ազգային ժողովի մուտքը փակ էր ու շրջապատված էր Ոստիկանության աշխատակիցներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել