
Արցախցին ակնկալում է, որ Հայաստանն ու Սփյուռքը հավատարիմ կմնան միասնականության երդմանը․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսաուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 32-ամյակի կապակցությամբ՝ անդրադառալով շրջափակման հետևանքով Արցախում առաջացած խնդիրներին։ Ստեփանյանը շեշտել է՝ արցախցի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին թերսնված են սկսել։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ նա համոզված է՝ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու է։
«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր-բոլորին ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,- տեսանյութին կից գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Տեսաուղերձը ներկայացնում ենք ստորև․
Մեկնաբանել