HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոչ եմ անում փողոց դուրս գալ, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ հետ կանգնի այդ հայտարարությունից». Վարդան Օսկանյան

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է, որ մեկ շաբաթ գտնվելով ԱՄՆ-ում՝ հանդիպել է տարբեր կազմակերպությունների, մարդկանց  հետ, որոնք ՀՀ անկախության առաջին օրվանից եղել են Հայաստանի կողքին։ Այդ կազմակերպությունները, մարդիկ Լաչինի միջանցքի բացման ու հայ-ադրբեջանական բանակցությունների հարցերում ուզում են օգնել Հայաստանին, սակայն բախվում են մի մեծ պատի։

«Երբ նրանք դիմում են իրենց կառավարություններին, նրանց պատասխանը  լինում է միանշանակ՝ այն, ինչ, դուք եք ուզում, չի համապատասխանում նրան, թե ինչ է ուզում Հայաստանի կառավարությունը։ Մենք պետք է ներսից և դրսից պարտադրենք  ՀՀ իշխանություններին,  որ փոփոխություն մտցնեն իրենց մոտեցումների մեջ։  Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, ավերներ է  գործում, դրանում կարող եք չկասկածել.... Կոչ եմ անում ժողովրդին պահանջատեր լինել, փողոց դուրս գալ, ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որ հետ կանգնի այդ հայտարարությունից»,- ասում է Վարդան Օսկանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter