
Քարվաճառի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ-ն հերքում է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել