
«Երևանի ընտրություններով հետաքրքրված են Ռուսաստանի իշխանությունները»․ Արտակ Զեյնալյան
Երևանի ավագանու սպասվող ընտրություններով հետաքրքրված են Ռուսաստանի իշխանությունները, և ռուսական կապիտալը մասնակցություն է ունենալու առաջիկա ընտրություններին։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր կան, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը, և ռուսական կապիտալի միջոցով նպատակ ունեն ներկայացված լինել Երևանի քաղաքային իշխանությունում։
Խոսելով իրենց նպատակների մասին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը մտադիր է Երևանը դարձնել եվրոպական/արևմտյան ստանդարտներին համապատասխանող քաղաք։ Որպես օրինակ՝ Զեյնալյանն ընդգծում է Միլանի, Ստրասբուրգի և Վաշինգտոնի կառավարման մոդելները։
Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության ակնկալիքներին, ապա Զեյնալյանն ասում է, որ իրենք պատկառելի ներկայություն են ունենալու քաղաքապետարանում։
Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել