
Կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
Այսօր՝ օգոստոսի 21-ին, առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ, սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։
Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Հիշեցնենք, որ Երեւան-Կապան առաջին ավիաչվերթը տեղի ունեցավ այս տարվա օգոստոսի 17-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի տարածքից անհայտ անձը կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել