
Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ ոստիկանություն
Անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Դեպքի առնչությամբ ուսումնասիրություններ է սկսել նաև ՄԻՊ աշխատակազմը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել