
Ռուս խաղաղապահները տեխնիկայի կիրառմամբ բացել են ակտիվիստների կողմից արգելափակված ռազմաբազայի մուտքը (տեսանյութ)
Արցախում մի խումբ ակտիվիստներ երեկ` օգոստոսի 15-ի երեկոյան, փակել են Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը: Ակտիվիստ Արթուր Օսիպյանը ռուս խաղաղապահների ներկայացուցիչներին ասել է, որ նրանք չեն կատարում իրենց գործառույթները, չեն բացում Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախի 120 հազար բնակիչները հայտնվել են անելանելի վճակում, մատնվել սովի:
Այսօր առավոտյան խաղաղապահները հատուկ տեխնիկայի օգնությամբ, ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը, իսկ ակտիվիստները վերադարձել են Ստեփանակերտ: Ակտիվիստների հանդիպման մասին Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել