HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատազէն» ՌՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության դեմ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։30-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի ունեցավ «Ազատազէն» ՌՀԿ-ի (ռազմակրթական հասարակական կազմակերպություն) հայցի քննությունն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

«Ազատազէն» ՌՀԿ-ի խախտված իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «ԱզատազԷն» ՌՀԿ խորհրդի անդամ, «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի կորպորատիվ իրավունքի հարցերով տնօրեն, փաստաբան՝ Տարոն Բաղդասարյանը, ով դատական նիստին ներկայացրեց ոստիկանության անօրինական, հայեցողական լիազորությունների ոչ ճիշտ կիրառման, ձևական պահանջների չարաշահման, կամայական վերաբերմունքի դրսևորման և ոչ պրոֆեսիոնալ վարչարարության արդյունքում «Ազատազէն» ՌՀԿ-ին «բաց հրաձգարանի լիցենզիայի տրամադրումը» մերժելու փաստերը։ 

«Հայ ժողովրդի իրավունքները պարբերաբար խախտվում է թշնամու կողմից՝ թե՛ սահմանին, թե՛ դրանից ներս: Այս պարագայում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ վարչարարության հիմքով խախտում և չի կիրառում մեզ համար իրական օրակարգ հանդիսացող բաց քաղաքացիական հրաձգարան ունենալու պահանջը։ Այս գործելաոճը պետք է շտապ վերանայվի և շտկվի, իսկ բաց հրաձգարանը պետք է դառնա «Ազատազէն» ՌՀԿ-ի գործունեության սյուներից մեկը՝ հանուն անվտանգ Հայաստանի։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք բոլոր թույլատրելի միջոցներով» - իր խոսքում նշեց Տարոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիս ամսին «Ազատազէն» ՌՀԿ-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու խնդրանքով, սակայն ոստիկանությունը մերժել է «Ազատազէնի» դիմումը, քանի որ մինչ օրս չի կարողանում ապահովել հրաձգարանի հրահանգիչների որակավորման գործընթացը, որը լիցենզիա ստանալու բաղկացուցիչ մասն է հանդիսանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter