HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ ու նորարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։ Այս մասին հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դրամաշնորհներ են տրվելու երկու-երեք երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը՝ 5 000 000 (հինգ միլիոն) դրամ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը:

Հայտատուն պետք է հանդիսանա խմբի ղեկավարը, ով կարող է լինել առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ, հայցորդ կամ առնվազն կրտսեր գիտաշխատող, գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, որն ունի մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում կամ գիտական աստիճան և ներկայացնում է առնվազն երկու գիտական հոդված՝ հրատարակված ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ամսագրերից մեկում վերջին երկու տարվա ընթացքում։

Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Երեխա(ներ) ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:

Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, և նրա Հիրշի ինդեքսը (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:

Հետազոտությունը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին, խումբը պետք է ունենա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php  պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերից մեկն ուղարկված (submitted) անգլիալեզու գիտական հոդված, որն առնվազն պետք է ընդունված լինի խմբագրի կողմից և ներկայացված առաջին գրախոսականին (review)։ 

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ հայտին՝ այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter