
Տեքստից ձայնային բովանդակություն. Meta-ն նոր գործիք է ներկայացրել
Արհեստական բանականությունից 42 վայրկյան պահանջվեց այս երաժշտությունը ստեղծելու համար։ Հրամանը` երաժշտություն ֆիլմի համար, որը պատմում է աշխարհը գրաված արհեստական բանականության մասին։
Meta-ն ներկայացրել է իր նոր AudioCraft գործիքը, որը արհեստական բանականության միջոցով տեքստից երաժշտություն և ձայնային բովանդակություն է ստեղծում։
AudioCraft-ը երեք մոդել ունի՝ MusicGen, AudioGen և EnCodec: Սրանց միջոցով հնարավոր է ցանկացած տեսակի աուդիո ստեղծել՝ շան հաչոցից մինչև տարբեր մեղեդիներ։ Գործիքը հասանելի է բաց աղբյուրներում։
«Արհեստական բանականությամբ ստեղծվող նկարների, տեսանյութերի ու տեքստերի շուրջ մենք մեծ ոգևորություն ենք տեսել, սակայն աուդիոն, կարծես, մի փոքր հետ է ընկնում։ Ինչ-որ բաներ կան, որոնք բավականին բարդ են և ոչ հասանելի, ուստի մարդիկ չեն կարողանում խաղալ դրանց հետ»,- գրված է Meta-ի հրապարակման մեջ։
Գլխավոր նկարը` SoundGym-ից, ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)
Մեկնաբանել