HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) պաշտոնապես հաստատել է՝ պատանիների 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Առաջնության անցկացման վայրն ու ժամկետները դեռևս հստակեցման փուլում են:

«Այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր նաև պատանիների Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:

Վերջերս հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք՝ Երևանում 2022 թվականին առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter