
«Ոչ թե զինատեսակի հետ կապված հարցեր են եղել, այլ՝ դրա կիրառման աշխարհագրության»․ Դավիթ Տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե Հայաստանն ունեցել է արգելքներ որոշ զինատեսակների կիրառման համար։
«Ոչ թե զինատեսակի հետ կապված հարցեր են եղել, այլ դրա կիրառման աշխարհագրության»,- պատասխանեց Տոնոյանը՝ շեշտելով, որ դրա մասին առավել մանրամասն կխոսի դռնփակ նիստի ընթացքում։
Հիշեցնենք, որ այս նույն հարցը քննիչ հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տվել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պատասխանել էր հետևյալը․ «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»։
Փաշինյանը ևս հավելել էր, որ առավել մանրամասն այս թեմայից կխոսի դռնփակ ռեժիմով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել