
«ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել ոչ թե պետբյուջեի հաշվին, այլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից»․ Տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այդ պնդումներին, թե ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր, Տոնոյանը հռետորական հարց հնչեցրեց՝ այդ ի՞նչ սպառազինություն և ռազմական տեխնիկա (ՍՌՏ) պետք է ձեռք բերվեր, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումն էլ հիմնավորված չէր։
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, իսկ թե ինչ աղբյուրներից, ասաց, որ դրա մասին կխոսի դռնփակ նիստին։
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Մոսկվայում պայմանագիր է կնքվել ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռների արդիականացիման վերաբերյալ, որը պետք է իրականացվեր 3 տարում։ Տոնոյանը տեղյակ չէ՝ այդ գործընթացը հիմա շարունակվու՞մ է, թե՝ ոչ։ «3 տարվա մեջ մենք արդեն պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է՝ ռազմական գործողությունները և Ռուսաստանի կողմից տարվող հատուկ ռազմական գործողությունը (Ուկրաինայում, խմբ․) որոշակի խոչընդոտներ են ստեղծել»,- ասաց Տոնոյանը։
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել