
Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու որոշումը կբողոքարկի դատարանում
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու ԱԺ որոշումը կբողոքարկի վարչական դատարանում։ Այս մասին պատգամավորը հայտնեց իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ԱԺ-ում կայացած քվեարկության ժամանակ 62 կողմ ձայնով Թովմասյանը հեռացվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Ըստ պատգամավորի՝ դա քաղաքական որոշում էր և որևէ հիմնավորում չուներ։
«Պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ապօրինի։ Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից։
Ունեցել եմ անաշխատունակության թերթիկ և նախապես ներկայացրել եմ գրավոր տեղեկություն Աժ նախագահին և նախագահի պաշտոնակատարին՝ նրանցից ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի մինչև կարողանամ ներկայանալ աշխատանքի։
Դիմումս անպատասխան են թողել և քննարկել ու քվեարկել են ինձ՝ լիազորություններից զրկելու հարցը, ինչի համար դիմել եմ վարչական դատարան, և անխուսափոլիորեն իմ լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով»,- նշեց պատգամավորը։
Մեկնաբանել