
Նաիրա Զոհրաբյան. «Որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ ԲՀԿ-ն ավելի շատ պատասխան պետք է տա»
«ԲՀԿ-ին դասեր տալ»,-ԱԺ ամբիոնից այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` արտահայտելով նաեւ ԲՀԿ-ի վերաբերմունքը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Այնուհետեւ պատգամավորը նշեց, որ երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մաս, չի խուսափել պատասխանատվությունից եւ հիմա «որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ ԲՀԿ-ն ավելի շատ պատասխան պետք է տա»:
Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած ծրագրին, ապա Ն. Զոհրաբյանը նշեց, որ երկիրը լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած` աղքատություն, արտագաղթ, խայտառակ կոռուպցիա եւ այլն:
Վերջում Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե գումարվեն ընտրությունների ժամանակ հավաքած ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ձայները, պարզ կլինի, թե ծրագրի նկատմամբ ժողովրդի քանի տոկոս վստահության մասին է խոսքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել