
Վերստուգման արդյունքում «Արաքսի» թռչնամսում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-Ի արտադրական գործունեության կասեցումը (ՀՀ Արմավիրի մարզ): Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին «Արաքս Թռչնաֆաբրիկայի» արտադրական գործունեությունը կասեցվել էր հավի մսում հայտնաբերված խախտումների պատճառով։
«Վերստուգման ընթացքում վերցված թռչնամսի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- ասվում է ՍԱՏՄ-ի այսօրվա հաղորդագրությունում:
Կարդացե՛ք նաև՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել