
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Այսօր ձերբակալվել է Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության պետ Գոռ Աբրահամյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Նշենք, որ Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ Աբրահամյանի՝ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել