
Երասխում վիրավորված օտարերկրացիները բարեհաջող վիրահատվել են
Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վիրավորվածները Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջան են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել