HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կազմակերպում է արշավ՝ «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ» խորագրով: Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով: 

«Ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում, որտեղ Հայկական Կարմիր խաչի կամավորները կուղղորդեն և կաջակցեն գործընթացի ամբողջ ընթացքում: 

Հունիսի 14-ին ընդառաջ և նույն օրը Երևանում և ՀՀ մարզերում ՀԿԽԸ կամավորները հանրությանը կիրազեկեն, արյան դոնորության կանոնների (ով կարող է լինել դոնոր,  ինչ անել արյուն հանձնելուց առաջ և հետո) և իմունիզացիայի կարևորության մասին: 

Արշավն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ավստրիայի զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ: 

Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Կ Ս Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնները անվճար տրամադրել են  ներկայացման 400 հատ տոմս, որոնք Հայկական Կարմիր խաչի կամավորները կփոխանցեն բոլոր արյուն հանձնողներին։

Արյան կայանների հասցեները՝

  • «ՊՐՈՖԵՍՈՐ ՌՀ ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ, ք Երևան, Հրաչյա Ներսիսյան փող, 7 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ շրջան)
  • «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք Վանաձոր, Նժդեհի 2/42
  • «ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք Հրազդան, Մ Ղուկասյան փ 40
  • «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ, ք Արմավիր, Մ Հեռացի փողոց, 10 շենք
  • «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք Գորիս, Օրբելյանների փ 5/2
  • «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ, ք Գյումրի, Մազմանյան փ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ 

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց»,- ասված է ՀԿԽԸ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter