HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվում են արյան հավաքագրման ակցիաներ` կամավոր-անվարձահատույց դոնորներից

Արյան պաշարների համալրման նպատակով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ անցկացնում են արյան հավաքագրման ակցիաներ` կամավոր-անվարձահատույց դոնորներից։

«Հավաքագրված արյունը ծառայելու է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հիվանդ մանուկների և մեծահասակների, բարդ ծննդաբերություն տարած ծննդկանների, ծանր վիրաբուժական հիվանդների բուժման, ինչպես նաև ցանկացած արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ արյան անձեռնմխելի պաշարների ապահովման համար։

Ցանկության դեպքում մեր մասնագետները պատրաստ են այցելել Ձեր կազմակերպություն/ընկերություն, ներկայացնել արյունատվության դրական կողմերը, դրա ցուցումները և հակացուցումները, պատասխանել արյան դոնորության վերաբերյալ բոլոր անհանգստացնող հարցերին։ Ձեզ հետ կհամաձայնեցվեն ակցիայի իրականացման օրն ու ժամը և այնուհետև կիրականացվի արյան հավաքագրում այն անձանցից, ովքեր կցանկանան իրենց արյունը նվիրաբերել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter