
Բացօթյա բալետ Թումոյի այգում (լուսանկարներ)
Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումոյի այգում՝ բացօթյա բեմում ներկայացվում են կոմպոզիտորիի բալետային գործերը։ Հունիսի 6-ին՝ «Գայանե», հունիսի 7-ին՝ «Դիմակահանդես», հունիսի 8-ին` «Սպարտակ»։
Մուտքն ազատ է։ Նշված օրերին Երևանի մետրոպոլիտենը աշխատելու է մինչև ժամը 01:00-ն։
Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ՝ դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարաններ։
Ֆոտոշարքում ներկայացված են լուսանկարներ «Գայանե» բալետից։
Բեմում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել