
Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել
Նախագահ Սերժ Սարգսյանի ամենամոտ մարդկանցից մեկի` ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (հասարակության մեջ ավելի հայտնի է Նեմեց Ռուբո մականունով) թիկնապահները ծեծել են Հայոց բանակի սպային: Նրա վիճակը ծանր է, շատ ծանր: Հայոց բանակի սպային այստեղ` Երեւանի կենտրոնում, «մատաղ են անում» Նեմեց Ռուբոյին:
Սա թիկնապահների առաջին «հերոսությունը» չէ, վստահ եմ` նրանք բազմաթիվ մարդկանց հետ են նման ձեւով վարվել եւ, համոզված եմ, ամեն անգամ խրախուսանքի են արժանացել իրենց շեֆից: Սերժ Սարգսյանն ասում է` հավատացեք ինձ, եւ կփոխենք:
Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել: Ինչի՞ն հավատանք, երբ իմ երկրի սահմանները պաշտպանող սպայի վրա Ձեր կուսակից օլիգարխի թիկնապահները համարձակություն ունեն ձեռք բարձրացնել:
Մեկնաբանություններ (70)
Մեկնաբանել