
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
«Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել