
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։ Նրան ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Ն. Փաշինյանին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:
Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել