
Սփյուռքի կազմակերպությունները պատրաստ են մասնակցել Արցախի իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին
Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։
Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։
ԱԺ նախագահն այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա. Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։
Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև լուսանկարներում։
Մեկնաբանել