
Անահիտը դիմում է մարդկանց, որ կարողանա քայլել
63-ամյա Անահիտ Սամվելյանը հոդերի երկկողմանի արթրոզ (կոքսարթրոզ) ունի։ Հայաստանում անվճար վիրահատում են այդ հիվանդությամբ մարդկանց, բայց պրոթեզի գումարը պետք է վճարի պացիենտը։ Մեկ պրոթեզի արժեքը 1,5-1,6 միլիոն դրամ է: Այդքան գումար ընտանիքը չունի։ Տիկին Անահիտը կդառնա անկողնային հաշմանդամ, եթե ուշանա վիրահատությունը։
«Հետք»-ի երկու հրապարակումներից հետո ընթերցողների օգնությամբ հավաքվել է 400 հազար դրամ․ վիրահատության համար անհրաժեշտ է ևս 1 միլիոն, 100 հազար դրամ։
Անահիտ Սամվելյանը դիմում է մարդկանց օգնությանը, որպեսզի ձեռք բերի վիրահատության համար անհրաժեշտ պրոթեզները․ այդ նպատակով հաշվեհամար է բացվել։
IDbank բանկային հաշիվ` 11800599254000 Anahit Samvelyan
4318 2900 9278 9615 Idram IDbank
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել