
Կեսգիշեր. անժամկետ նստացույց Հանրապետության հրապարակում
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից բավարարելուց հետո զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, անժամկետ նստացույց են հայտարարել Հանրապետության հրապարակում։
Գայանե Հակոբյանը մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Մայիսի 20-ին դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու 1 ամսով կալանավորել նրան։
Գայանե Հակոբյանի աջակիցները զոհված զինծառայողների ծնողների առաջնորդությամբ դատարանի մոտից երթով շարժվեցին քաղաքի փողոցներով և նստացույց հայտարարեցին Հանրապետության հրապարակում։
Ոստիկանական ուժերը հսկում են Կառավարության բոլոր մուտքերը։ Ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել