
Արցախում արգելափակված են META-ի կայքերը և հավելվածները
Արցախի տարածքում այս պահին չեն գործում META կազմակերպության կայքերը և հավելվածները (Facebook, Instagram, Messenger, WhatsApp): «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տրամադրած բոլոր IP հասցեների բաժանորդները չունեն նշված ծրագրերից օգտվելու հնարավորություն: Սակայն «Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները նման խնդիր չունեն: «Ղարաբաղ Տելեկոմից» մեզ հայտնեցին, որ ստույգ տեղեկություն տալ չեն կարող, թե ինչու սոցցանցերը չեն գործում: Միայն տեղյակ են, որ տեխնիկական խնդիր է:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել