HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Նախատեսվում է Գայանե Հակոբյանի ու Աշոտ Փաշինյանի առերեսումը

Երեկ ձերբակալված՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը գիշերը վատացել է, նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որից հետո ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր։ Նրան ձերբակալել էին վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր նախատեսվում է Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումը։

«Այսօր կլինի առերեսում, որը շատ տրամաբանական է, բայց ժամն ու վայրը դեռևս հայտնի չէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ այցելել է տիկին Գայանեին»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քիչ առաջ առանձնատեսակցություն է եղել Գայանե Հակոբյանի հետ, վերջինիս առողջական վիճակն այնքան էլ լավ չէ։

«Առերեսում է նախատեսվում, եթե չլինի, ես նորից կմտնեմ տիկին Գայանեի մոտ»,- հայտնեց Վահան Հովհաննիսյանը։

Զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը, հայտնեց, որ զոհվածների ծնողներն ու հարազատները հավաքված են ՁՊՎ-ի առջև։

«Մնալու ենք այնքան ժամանակ, մինչև առերեսումը լինի, հասկանանք՝ ինչ է լինելու հետո»,- ասաց Գայանե Արզումանյանը։

Երեկ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ զոհված զինծառայողների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Ոստիկանությունն էլ հաստատել էր, որ նման հաղորդագրություն են ստացել։ Քննչական կոմիտեն էլ հաղորդել էր, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մարդուն առեւանգելը՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter