
Զոհված զինծառայողի մայրը մանրամասներ է պատմում Աշոտ Փաշինյանին տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)
Զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը, «Հետքին» մանրամասներ է հայտնել Աշոտ Փաշինյանի հետ պատահած միջադեպից։
Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողներն ասում են, որ Փաշինյանն իր կամքով է նստել մեքենան։
Միջադեպի առթիվ բերման ենթարկված 4 անձինք այժմ ոստիկանության Շենգավիթի բաժնում են։
Քննչական կոմիտեն էլ հաղորդել էր, որ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մարդուն առեւանգելը՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Մեկնաբանել