
Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել «Հետքի» հոդվածի վերաբերյալ
Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել «Հետքի» «Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի վերաբերյալ:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքին» հայտնեց, որ այս պահին ոստիկանության աշխատակիցները Ալինա Հարությունյանի տանն են և աղջկա հետ զրուցում են կատարվածի մասին:
Հիշեցնենք՝ հոդվածում նշվում էր, որ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը Ալինա Հարությունյանին, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, արգելել էր բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել էր քաղաքացու վրա:
Հայկ Քոչինյանն ասաց, որ ծառայողական քննությունը սահմանված կարգով կիրականացվի, և արդյունքները հայտնի կդառնան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել