
Գլխավոր դատախազությունն արձագանքել է
Երեկ «Պետական թանգարաններից, մշակույթի նախարարությունից գեղանկարներ են անհետանում, և ոչ ոք չի պատժվում» հոդվածով «Հետքն» ահազանգել էր, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարաններից անհետանում են նկարներ, քանդակներ, հին գորգեր ու զարդեր, բայց որեւէ մեկն այդպես էլ չի պատժվում: Արդեն այսօր հրապարակվեց «Հետքի» հաղորդումը հանցագործության մասին, եւ ներկայացվեց պետական ունեցվածքի թալանի եւս երկու փաստ:
Ի պատասխան՝ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Հետքի» ներկայացրած հաղորդման մեկնաբանությունների դաշտում քիչ առաջ գրել է. «Տեղեկացնում եմ, որ թե նշված հրապարակումը եւ թե նախորդը՝ թողարկված 14.06.12թ., ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ուղարկվել է օրենքով սահմանված կարգով ընթացք տալու»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել